Skip to content

«Կանայք հանուն խաղաղության» արշավ

Նախապատմություն

«Կանայք հանուն խաղաղության» արշավը նախաձեռնել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը 2018 թվականին։ Գաղափարը ծնվել է 2016 թվականին՝ Ղարաբաղյան հակամարտությամբ պայմանավորված «Ապրիլյան քառօրյա պատերազմից» հետո, որը խլեց հարյուրավոր մարդկանց կյանքեր Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից։ Այդ օրերին զոհվեցին խաղաղ բնակիչներ, երեխաներ, պատանի զինակոչիկներ, երիտասարդ ու տարեց կանայք և տղամարդիկ։

Աննա Հակոբյանը ողբերգությունն ապրել է, երբ որպես լրագրող լուսաբանել է իրադարձությունները։ Հակամարտության թեժացումը և դրա հետևանքները մեծ ազդեցություն են թողել նրա վրա, որից հետո նա որոշել է ակտիվորեն հանդես գալ հանուն խաղաղության պահանջի ՝ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում: