Skip to content

«Կանայք հանուն խաղաղության» արշավ

Արժեքներ և նպատակ

«Կանայք հանուն խաղաղության» արշավը ձևակերպում է խաղաղությունը՝ որպես  համամարդկային արժեք՝ դրա շուրջ միավորելով մեծ ու փոքր համայնքների, տարածաշրջանների և ողջ աշխարհի կանանց ձայները։

Արշավի նպատակն է հանուն խաղաղության պահանջի  միավորել և զորեղացնել կանանց ձայնն ու դերը։ Խաղաղության պահանջը ձևակերպելով՝ արշավը նպատակ ունի հանգեցնել հակամարտությունների խաղաղ, ոչ բռնի ճանապարհով վերափոխմանը՝ զերծ մնալով ընթացիկ պաշտոնական բանակցային ձևաչափերին միջամտելուց։

Կանանց ներուժը հանուն խաղաղության համախմբելու և իր ուղերձը լայն հանրությանը հասցնելու նպատակով արշավը կարող է օգտագործել գործունեության բոլոր վերաբերելի հարթակներն ու ձևաչափերը: Հնարավոր գործողությունների ոչ սպառիչ ցանկը ներառում է համաժողովների, ֆորումների, աշխատաժողովների, համայնքային հավաքների, երթերի, ցուցահանդեսների, ներկայացումների, ֆիլմերի դիտումների կազմակերպումը, նյութերի հրատարակությունը և այլն։