Skip to content

«Կանայք հանուն խաղաղության» արշավ

Մեր առաքելությունը

Մենք կոչ ենք անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերին և միջնորդական առաքելություն իրականացնող պետություններին խնայել շփման գծի ողջ երկայնքով կանգնած 18-20 տարեկան հայ և ադրբեջանցի զինվորների կյանքը։ Այդպիսով, մենք կկանխենք հարյուրավոր մարդկանց անձնական և ընտանեկան ողբերգությունը։ Մեր կոչը շատ պարզ է․ «Խնայենք մարդկային կյանքեր»։

Արդեն 30 տարի է՝ բոլոր կողմերը փորձում են գտնել հակամարտության կարգավորման լուծման ուղին։ Կորսված կյանքերը որևէ կերպ չեն նպաստում հակամարտության կարգավորմանը։ Որպես հետևանք մենք ունենք հարյուրավոր երիտասարդների ընդհատված կյանքեր, նրանց մայրերը վշտի մեջ են, նրանց ընտանիքները ողբերգության մեջ են, իսկ երեխաները մեծանում են առանց հայրերի։

Մենք, որպես կին և մայր, միավորվում ենք, որպեսզի մեր կոչը լինի լսելի և վճռականորեն հանդես ենք գալիս հանուն խաղաղության։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կանանց և մայրերին միանալ մեր նախաձեռնությանն ու նույն կոչն ուղղել իրենց երկրի որոշում կայացնողներին։